Վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրատեսակների արտադրության կասեցումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակներում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են:
11 Օգոստոս, 2025 13:08
195