Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 11-ին` ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները:

Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ:

Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը օգոստոսի 13-ին, ժամը 18։50-ին և մարել՝ օգոստոսի 15-ին, ժամը 18։30-ին։ Այրվել է մոտ 350 հա խոտածածկույթ։

Աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ:

86