
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ:
Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների:
Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու վարչական գործերով հետևյալ մասնակիցներ համար, այդ թվում՝
- պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների,
- վարչարարություն իրականացնող այլ մարմինների, դրանց պաշտոնատար անձանց,
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի,
- ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանների,
- սնանկության գործով կառավարիչների,
- արտոնագրված հաշտարարների
- նոտարների և այլն:
Ֆիզիկական անձանց համար համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու, եթե տվյալ ֆիզիկական անձը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ նոր համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին: