Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կատատրավմա, փակ ԳՈՒՎ, կզակի շրջանի քերծած վերք, ձախ ոտնաթաթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 3-ամյա Կ․ Մ․-ն է։

Ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

314