
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Վարդուհի Ղ.-ի վարած «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու նրա հետ ավտոմեքենայում գտնվող ամուսինը, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը, դիմապակին և սրահի ցուցիչների վահանակը՝ մասամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: