
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում պարզել են՝ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
սննդի կառույցի հատակը, պատերը չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում,
չեն ունեցել հարթ մակերես,
ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից,
պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։