Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օհանավանում մտահոգություն կա, թե գյուղի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարող է կարգալույծ արվել:

Այս մասին «1Lurer»-ի հետ զրույցում ասել են համայնքի բնակիչները: Նրանք ահազանգել են, որ վտանգ են զգում:

Վերջիններս նաև ասել են, որ որոշ ժամանակ առաջ այս վանական համալիր է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որին դիմավորել է հոգևոր հովիվը, պատմել եկեղեցու մասին, և դրանից հետո են Տեր Արամի նկատմամբ ճնշումները սկսել:

Գյուղացիները պնդում են, որ Տեր Արամը սեր է առաջացրել առ հավատ, առ Եկեղեցի: Քահանան վերանորոգել և բարեկարգել է եկեղեցու տարածքը:

«Ապշած ենք այս հետապնդման համար, զարմանք ենք ապրում»,- շեշտել են բնակիչները՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ են կանգնել քահանայի թիկունքին:

Մանրամասն՝ «1Lurer»-ի ռեպորտաժում:

439