Մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին. Մարտինես

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը դրական խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի հասցեին։ Նա նշել է, որ հարգանքով են մոտենում իրենց մարցակցին։ Մարտինեսը այս մասին խոսել է նախախաղային ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպումը մարտահրավեր է մեզ համար: Մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին: Հայաստանի հավաքականում խաղում են լավ որակներ ունեցող ֆուտբոլիստներ»,- ասել է Մարտինեսը։
Ըստ նրա՝ Հայաստանի և Պորտուգալիայի միջև խաղերը միշտ եղել են մրցակցային։
«Պետք է հիշել, որ վերջին երեք խաղերից երկուսում այստեղ ոչ-ոքի ենք խաղացել, ինչը ընդգծում է այն դժվարությունները, որոնք մեզ սպասվում են վաղվա խաղում»,- ընդգծել է նա։
05 Սեպտեմբեր, 2025 13:05
107
Դիեգո Մարտինեսը հեռանում է «Գրանադայի» գլխավոր մարզչի պաշտոնից
28 Մայիս, 2021 15:32
Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պետք է բնավորություն ցույց տա. Սպերցյան
05 Սեպտեմբեր, 2025 16:32
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերն ակտիվանալու են հանդիպումից 4 ժամ առաջ միայն. ՀՖՖ
05 Սեպտեմբեր, 2025 14:34
Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանում է
04 Սեպտեմբեր, 2025 23:26