
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ պարզ է դառնում, որ հարյուրավոր քաղաքացիներ Հովհաննավանքում են մասնակցել կիրակնօրյա պատարագին, որն անցկացրել է տեղի հոգևոր հովիվ Տեր Արամը:
Մարդկանց բազմությունն այնքան է մեծ է եղել, որ ոչ բոլորն են կարողացել մուտք գործել վանական համալիր:
Օրերս 1Lurer-ի հետ զրույցում Օհանավան գյուղի բնակիչներն ահազանգել էին, որ Տեր Արամը կարող է կարգալույծ արվել, և իրենք կանգնելու են քահանայի թիկունքին:
Նրանք դրական էին գնահատել հոգևորականի ծառայությունը, նվիրումը եկեղեցուն և կրոնին: Բնակիչները պնդել էին, որ նա բարեկարգել է գյուղի հոգևոր կառույցը, սեր և համերաշխություն է տարածում իր հոտի ներսում:
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի շուրջն աղմուկն առաջացավ այն բանից հետո, երբ վերջինս որոշ ժամանակ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում իրար հաջորդող երկու գրառում կատարեց, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին: Այս ամենից հետո համայնքի բնակիչները լրատվամիջոցների հետ զրույցում մտահոգություններ են հայտնում, որ Մայր Աթոռի հոգևոր բարձր դասը ընդվզելու համար կարող է նրան կարգալույծ անել, ինչին իրենք դեմ են:
Տեսանյութն՝ այստեղ