
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 917 դեպք, որից 501-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 421, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2-ական, պայթյունի, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 1-ական, բնական հրդեհի՝ 4, վայրի կենդանիների հարձակման, թունավորման՝ 5-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 46, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, կեղծ ահազանգի՝ 16, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 204, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 56, հրդեհի կեղծ կանչի՝ 39, 44 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ»,- ասված է հաղորդագրությունում: