Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երուսաղեմում երկու հոգի կրակ են բացել Ռամոտ թաղամասի ավտոբուսային կայարանում գտնվող մարդկանց վրա՝ սպանելով առնվազն չորս մարդու և վիրավորելով առնվազն 15-ին, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով հարձակման վայրում գտնվող շտապօգնության ծառայություններին։

Շտապօգնության ծառայության տվյալներով՝ հինգ մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Մնացածը ստացել են թեթև վնասվածքներ և ավելի ուշ տեղափոխվել հիվանդանոցներ։

Երկու կասկածյալ ահաբեկիչներ «չեզոքացվել են», գրում է թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։ Չի ​​նշվում՝ կրակողները սպանվել են, թե ոչ։ Դատելով հարձակման վայրից լուսանկարներից՝ նրանք օգտագործել են ինքնաշեն Carlo ավտոմատ։

129