Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Անդրեյ Սիբիգան ողջունել է Ռադոսլավ Սիկորսկուն Կիևում», - ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում։ Այնտեղ հրապարակվել է նաև կայարանից լուսանկար։ Հաղորդվում է, որ բանակցությունների թեմաները կլինեն «ընդհանուր անվտանգությունը» և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սիկորսկու առաջիկա այցի մասին հայտարարել է նախորդ օրը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո։

80