Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանում 30 հազարից ավելի աշխատակից կա, և հակակոռուպցիոն գործունեությունը մեծ թափ է առել։

«Մենք իրավապահ համակարգի հետ ունեցել ենք խորհրդակցություններ, Երևանի քաղաքապետարանում, նաև մեր տեղեկացվածությամբ, եղել են որոշակի գործողություններ, բայց եղել են նաև գործողություններ, որոնց հետ համաձայն չենք եղել։ Ունենք դեպքեր, երբ անձը բերման է ենթարկվել ու կալանավորվել, որովհետև մեկ այլ վարչության պետի խնդրել է, որ ինչ-որ բան տեղի ունենա, իսկ վարչության պետը կալանավորվել է, որ թույլ չի տվել՝ դա տեղի ունենա։ Բայց այս շրջանում նման խնդիրներ կարող են տեղի ունենալ, և ես չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Ասացվածք կա՝ անտառը կտրում են, տաշեղները թռչում են»,- ասել է նա։

Քաղաքապետը նշել է, որ կոռուպցիոն թեմայի կասկածով ինքը գրեթե մի ամբողջ վարչություն է լուծարել. «Մի ամբողջ վարչության գրեթե բոլոր աշխատակիցները դիմում են գրել։ Որ փնտրեք, կգտնեք այդ թեման»։

134