Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին և համաժողովին մասնակցելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասվում է որոշման մեջ:

74