
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բյուջեի վերաբաշխման նախագծի ընդունման անհարաժեշտությունը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող 13 ծրագրի իրականացմամբ: Ընդհանուր բյուջեն նշյալ 13 ծրագրի մասով 639,3 մլն դրամ է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով մարզերում առանջնահերթ և անհետածգելի ծրագրերին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Գումարը կհատկացվի 7 մարզի. դրանք են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց հրատապության կարգով ֆինանսավորվող ծրագրերի բնույթը. տանիքների վերանորոգում, կոյուղագծերի փոխարինում, կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված կայանի կառուցում, փլուզված հենապատի կառուցում, կամուրջների վերակառուցում, վերականգնում, ամրակայում, քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգում, Լոռու մարզում աղետից վնասված 1 մեքենայի գումարի փոխհատուցում: