Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

3 հայ բռնցքամարտիկ ոսկե մեդալի համար կպայքարի Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 

Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մինչև 23 տարեկանների հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, և 75 կգ Մարատ Միքայելյանը։

 

Կիսաեզրափակչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանի, Հակոբկոպյանը Վենեսուելայի, իսկ Միքայելյանը Ռուսաստանի ներկայացուցչին։

 

Եզրափակիչները կկայանան սեպտեմբերի 20-ին։ Հայաստանի հավաքականը այս մրցաշարին մասնակցում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

86