Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

United World Wrestling-ն աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի հաղթական մենամարտի տեսանյութն է հրապարակել։

«Կրկին բարձունքում։ Մալխաս Ամոյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակուին և նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչև 77 կգ քաշային կարգում»,-նշել են UWW-ից:

 

Հիշեցնենք՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը դարձել է կրկնակի չեմպիոն:

 

77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցել էր Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիի հետ՝ հաղթելով 5:1 հաշվով:  

215