
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի իրական պետությունը, իրական անկախությունը, իրական ինքնիշխանությունը անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել, պետականությունը անհնարին դարձնող հանգույցն ենք քանդել և այսօր արդեն գտնվում ենք այդ հանգույցից այս կողմ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա է այն պատճառը, որ մեզ մեղադրում են քանդելու մեջ Հայաստանի ֆիզիկական և բովանդակային կառուցապատման ֆոնին։ Հայաստանում երբեք, շատ վաղուց առնվազն այս ծավալի շինարարություն չի եղել, բայց մեզ մեղադրում են քանդելու մեջ։ Ինչու․ որովհետև մենք քանդել ենք Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, որը մեզ թույլ չէր տալիս ունենալ իրապես անկախ, իրապես ուժեղ, իրապես ինքնիշխան պետություն։ Մենք քանդել ենք այդ անեծքը, որ հազարամյակների խաչմերուկում, երբ թվում էր, թե պատմական ավանդույթի ու շրջափուլի բերումով հայ ժողովրդի պետությունը գնում է դեպի հերթական անխուսափելի կործանման, ի հայտ եկավ բացարձակապես անսպասելի մի գործոն՝ Հայաստանի սնուցող մայրերի գործոնը, ովքեր, կործանելով ուրիշների կողմից մեզ պարտադրված, մեզ համար պատրաստված հայրենասիրության մոդելը, մեզ պարտադրեցին ձևավորել պետականակենտրոն հայրենասիրության ուղերձը՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ասաց վարչապետը։