
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ալբանիայում Դիելա անունը ստացած ԱԲ նախարարն առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանում, վստահեցրել՝ իր նպատակն է ոչ թե փոխարինել, այլ օգնել մարդկանց:
Նա հիշեցրել է, որ ցանկացած սահմանադրություն պատասխանատվության, թափանցիկության և հավասարության մասին է, և ինքը կարող է ապահովել այդ դրույթների կատարումը։
Ընդդիմությունը դժգոհություն է հայտնել արհեստական բանականությանը նախարար նշանակելու՝ Ալբանիայի վարչապետի որոշման կապակցությամբ: Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ շշեր են շպրտել Էդի Ռամայի ուղղությամբ և ընդհատել խորհրդարանի նիստը:
Դիելան ստեղծվել է՝ որոշումներ կայացնելու պետական մրցույթների և գնումների վերաբերյալ, ինչը, ըստ իշխանության, կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ: Աշխարհում առաջին թվային նախարարը պատկերվել է որպես կին՝ ավանդական ալբանական տարազով: