Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը ցանկանում էր միանալ ՆԱՏՕ-ին՝ ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու և «բլոկային դիմակայությունը վերացնելու համար», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Валдай» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում:

Նախագահը նշել է, որ երկիրը երկու անգամ (1954 և 2000 թվականներին) առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն մերժվել է:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության առաջարկ է արել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը սկզբում ասել է, որ դա «հնարավոր է», բայց հետո, «իր սեփական ժողովրդի» հետ խորհրդակցելուց հետո, այն հայտարարել է «անիրատեսական»։

«Մենք պատրաստ էինք համատեղ աշխատել, բայց մեր արևմտյան գործընկերները չցանկացան ազատվել աշխարհաքաղաքական և պատմական կարծրատիպերի կապանքներից», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Արևմուտքը տրվել է «բացարձակ իշխանության գայթակղությանը»։

 

641