Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պահին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարման հարցը քննարկելու համար զրույց կազմակերպելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ Սպիտակ տունը միայն նշել է նման զրույցի հնարավորության մասին։

Իր հերթին,  Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ուկրաինային այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար, և, ամենից շատ, հենց Թրամփի համար։ Նա շեշտել է, որ «Tomahawk» արձակողը կլինի ոչ թե Կիևը, այլ ԱՄՆ-ն։

879