Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը՝ հավելելով, որ նրա «օվկիանոսներն ու ծովերն այլևս չկան»։
«Նրա երկիրը քաոսի մեջ է, տարածքների մեծ մասը կորսված է, իսկ օվկիանոսներն ու ծովերը՝ կորած»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, որ Ուկրաինայի արական սեռի բնակչությունը նվազում է, քանի որ տղամարդիկ կա՛մ վիրավոր են, կա՛մ էլ՝ զոհված։

Թրամփի պնդմամբ՝ երկու տարի առաջ Վլադիմիր Զելենսկին կարող էր ավելի լավ խաղաղության համաձայնագիր կնքել, քան հնարավոր է այժմ։
«Երկու տարի առաջ նա կարող էր ավելի լավ գործարք կնքել, քան կարող է հիմա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

82