Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ամերիկյան հեռահար «Tomahawk» հրթիռների մատակարարումը Ուկրաինա չի փոխի իրավիճակը մարտադաշտում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը;
«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր այն թեզը, որ «Tomahawk» հրթիռները չեն փոխի իրավիճակը մարտադաշտում, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Մոսկվայի կողմից նախաձեռնված Թրամփի և Պուտինի միջև զրույցը տևել է մոտ երկուսուկես ժամ։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են ամբողջական ռազմավարական նախաձեռնությունը ամբողջ առաջնագծի երկայնքով, և, հետևաբար, Կիևին նոր զենք մատակարարելը ռազմական առումով անիմաստ է և քաղաքականապես վտանգավոր։
Ուշակովի խոսքով, Ռուսաստանի նախագահը նաև զգուշացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ նման գործողությունները կսրեն հակամարտությունը և կխաթարեն ռուս-ամերիկյան հարաբերություններում ի հայտ եկող դրական միտումները։