Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է այս գործնական զարգացումները և պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ նախաձեռնություններին և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցառումներին։

Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խրախուսելով Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի խոսնակների հանդիպումը, ինչպես նաև Երևանում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների կլոր սեղանի շուրջ նախատեսված քննարկումները։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական քայլերը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացումը։

«Մենք նույնպես ողջունում ենք Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և վերաբացման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր հանդիպման հայտարարված նախապատրաստական ​​աշխատանքները», - հավելել է ԵՄ ներկայացուցիչը։

580