Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և փոխադարձ զարգացման հասնելու ուղղությամբ։

Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն  «X» սոցիալական ցանցում։

«Ես ավարտեցի նոյեմբերի 18-19-ը Երևանում կայացած բարձր մակարդակի, ինտենսիվ և կարևոր խորհրդակցությունները։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և կառավարության այլ պաշտոնյաներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, հումանիտար հարցերի, կապի և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ խոր և մանրամասն մտքերի փոխանակման համար։ Ես նաև գոհ էի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներից։ Եվրամիությունը աջակցում է մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տարածաշրջանում լիակատար խաղաղության և հաջողության ճանապարհին», - նշել է նա։

494