Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է իր ելույթը՝ նվիրված Ազատության և ժողովրդավարության համար պայքարի օրվան։ Այս մասին ասել է «Ուղղություն – Սոցիալ-դեմոկրատիա» կուսակցության փոխնախագահ Էրիկ Կալինակը։

«Վարչապետը վիրուսային [մրսածություն] վարակվածություն ունի», - ասել է Կալինակին։ Ֆիցոն իրեն վատ էր զգում նոյեմբերի 15-ից։ Սակայն նրա կուսակից գործընկերը նշել է, որ ակնկալում է, որ վարչապետը կվերադառնա իր պաշտոնին նոյեմբերի 17-ին։

Ֆիցոն կիրակի երեկոյան նախատեսել էր Սլովակիայի հեռուստատեսության և ռադիոյի ուղիղ եթերում ելույթ ունենալ՝ նվիրված Ազատության և ժողովրդավարության համար պայքարի օրվան, որը Սլովակիան նշում է նոյեմբերի 17-ին, կիրակի երեկոյան։

397