Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի հետ կապված ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին: Այդ ծրագիրն իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկնաբանություններին, թե Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի որոշումը ԱՄՆ վստահության մասին է վկայում, որ ԱՄՆ-ն Հայաստանն այժմ արդեն դիտարկում է ոչ ՌԴ-ի ազդեցության գոտի, և որ այս հանգամանքը տնտեսական ու քաղաքական նոր իրողության մասին է վկայում:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս առիթ է ունեցել նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, քանի որ ներդրողները ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին:

«Շնորհավորում եմ Firebird ընկերությանը և առհասարակ տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ, որ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումանին ծրագիր է, և մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով»,- ասաց Փաշինյանը:

499