Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ ամփոփիչ ելույթում ընդգծել է ԼՂ տեղահանվածներին աջակցելու ռազմավարության կարևորությունը:

«Մենք պետք է վերջ տանք դեգերումներին և պանդխտությանը։ Դուք ունեք պետություն՝ Հայաստանը, և մեր նպատակը ձեզ ամբողջական կերպով ինտեգրելն է այստեղ՝ ֆիզիկապես և հոգեբանորեն։ Այս պետությունը միասին պետք է դարձնենք ավելի բարեկեցիկ, ապահով և անվտանգ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ վերջին տարիներին հայկական կառավարությունը կարողացել է անցնել գոյատևման տրամաբանությունից դեպի զարգացման և բարեկեցության տրամաբանության, կենտրոնանալ խաղաղության և ներառականության վրա։

«Այսօր ակնհայտ է, որ կան երկու հիմնական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- հավելեց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ պետությունը կշարունակի աջակցել բնակարանների, աշխատանքի և սոցիալական միջավայրի ապահովմանը՝ նպաստելով ԼՂ-ից տեղահանվածների ամբողջական ինտեգրմանը:

647