Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին, եթե բանակցությունները ձախողվեն։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։

«Մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն եթե որևէ պատճառով մոտ ժամանակում համաձայնություն չկայանա, թեև, ամենայն հավանականությամբ, կկայանա,  և եթե Հորմուզի նեղուցը անհապաղ «բաց չհայտարարվի բիզնեսի համար», ապա մենք կավարտենք Իրանում մեր այսպես կոչված «հաճելի» ներկայությունը՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրաէներգիայի արտադրության կայանները, նավթահորերը և Խարգ կղզին, որոնց մենք միտումնավոր դեռ չենք «դիպչել»»,- հայտարարել է Թրամփը։

Բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակներում ԱՄՆ-ն նաև պատրաստվում է ցամաքային գործողության Իրանում, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։

The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերի «խիստ գաղտնի ռազմական ծրագրերը» լայնածավալ են. նրանք պլանավորում են գրավել Խարգ կղզին և ռմբակոծություններ իրականացնել Հորմուզի նեղուցի ափին։

442