Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Financial Times-ը գրում է, որ Իրանը ստիպված կլինի մոտ երկու շաբաթից զգալիորեն կրճատել նավթի արտադրությունը, եթե ԱՄՆ ռազմածովային շրջափակումը խաթարի նրա արտահանումը և լցնի պահեստարանները։

Թերթը, հղում անելով Kayrros ֆրանսիական բնապահպանական կազմակերպության տվյալներին, որը, օգտագործելով արբանյակային պատկերները, հետևում է նավթի պաշարներին, գրում է, որ Իրանի նավթի պահեստարանները լցված են 51%-ով։ Երկիրը արտահանում է օրական մոտավորապես 1.8 միլիոն բարել և 16 օրվա արտադրությունից հետո պահեստավորման հզորությունը կգերազանցի համավարակի ժամանակաշրջանի ռեկորդային 92 միլիոն բարելը։

Ըստ Energy Aspects խորհրդատվական ընկերության աշխարհաքաղաքական վերլուծության ղեկավար Ռիչարդ Բրոնզի, որին հղում է անում FT-ն, վերջին օրերին Պարսից ծոց են մտել լցանավեր, ինչը թույլ է տալիս Իրանին բեռնել  և պահեստավորել դրանք նավթով։

ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Թեհրանը օրական բեռնում էր մեկ կամ երկու սուպեր լցանավ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր տեղափոխել օրական 2 միլիոն բարել։ Իսլամական Հանրապետությունը օրական արտադրում է 3.6 միլիոն բարել, որի կեսը գնում է ներքին շուկա։

339