Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի կողմից Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հավասարազոր է կապիտուլյացիայի: Նա այս տեսակետը հայտնել է հունիսի 18-ին Axios-ին տված հարցազրույցում։

«Դա իրոք, թերևս, անվերապահ կապիտուլյացիա է: Ես հավատում եմ դրան»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Նա պատասխանել է լրագրողի այն մեկնաբանությանը, որ Թրամփը նախկինում հայտարարել էր Թեհրանի «անվերապահ հանձնվելու» մտադրության մասին, սակայն երկու կողմերից փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նման արդյունքի մասին չի վկայում։

«Մենք նրանց լիովին հաղթել ենք ռազմական առումով»,- նշել է Թրամփը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր բանակը։

102