Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1430-ի, վիրավորվել է 3238 մարդ, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։

«Այս ժամի դրությամբ՝ մենք արդեն հաշվել ենք մեր 1430 եղբայրներին և քույրերին, ովքեր, ցավոք, զոհվել են։ Մեր գրկախառնությունները և ցավակցությունները նրանց ընտանիքներին և սիրելիներին»,- ասել է Ռոդրիգեսը ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող կանոնավոր ճեպազրույցի ժամանակ։

Քաղաքական գործչի խոսքով՝ 3238 վիրավոր ստացել է բժշկական օգնություն։ Իշխանությունները նաև գրանցել են անօթևան մնացած 3142 ընտանիքների, նրանց համար կազմակերպել են ապաստարաններ և տրամադրել անհրաժեշտ օգնություն։

Ռոդրիգեսը հայտնել է, որ բժշկական անձնակազմն աղետի գոտիներում անցկացրել է ավելի քան 12 000 շարժական խորհրդատվություն, ավելի քան 5000 մարդ ստացել է օգնություն առաջնային առողջապահական սքրինինգային կենտրոններում։

Միջազգային արձագանքին միացել են արտասահմանյան բժշկական և փրկարարական նոր խմբեր, ինչի արդյունքում արտասահմանյան փրկարարների ընդհանուր թիվը հասել է 2242-ի։

Չորեքշաբթի օրը Վենեսուելայի հյուսիսային ափին, մեկ րոպեից էլ պակաս ժամանակում, տեղի էին ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ: Ամենալուրջ վնասները գրանցվել են Լա Գուայրա նահանգում և Կարակասում: Իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

75