Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների լայնածավալ փոխանակումը, որը նախապատրաստվում է ԱՄՆ-ի մասնակցությամբ, տեղի կունենա մինչև դեկտեմբերի վերջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

«Եռակողմ հանդիպման հիմնական նպատակը պարզելն էր, թե արդյոք մեզ կհաջողվի մարդասիրական նպատակներով կազմակերպել ռազմագերիների լայնածավալ փոխանակում, որը տեղի կունենա շատ շուտով՝ տոներից առաջ, և կլինի պատերազմի ողջ պատմության ընթացքում ամենամեծը։ Հազարավոր մարդիկ կկարողանան վերադառնալ տուն՝ իրենց ընտանիքների մոտ, ինչը չափազանց կարևոր է»,- ասել է նա Axel Springer մեդիակոնցեռնի ղեկավար Մաթիաս Դյոփֆների փոդքասթում։

Տոների մասին խոսելիս Քուշները նկատի է ունեցել Սուրբ Ծնունդը, որը ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին։

172