Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից․ մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Փառատոնի հաղթող ֆիլմերն են՝

  • Փառատոնի տնօրենի մրցանակ՝ «Կյանքը շարունակվում է» (ռեժ.՝ Մերի Վարդանյան, Հայաստան)
  • Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիա​յի նախագահի հատուկ մրցանակ՝ «Վազի՜ր, գետ» (ռեժ.՝ Անաստասիա Օստապենկո, Ռուսաստանի Դաշնություն)
  • «ԱրմԴոկ» հայկական վավերագրական ֆիլմերի ասոցիացիայի և Հայաստանի վավերագրական ֆիլմերի գիլդիայի հատուկ հիշատակում՝ «Դորայի դեղին կոշիկները» (ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան), «Տեղահանում» (ռեժ՝. Երվանդ Ռումյան, Հայաստան)
  • «Կինոտեք» ընկերության հատուկ մրցանակ՝ մինչև 2 մլն դրամ արժողությամբ կինոտեխնիկայից օգտվելու հնարավորություն կարճամետրաժ ֆիլմի արտադրության համար՝ «Մայրենիք» ( ռեժ.՝ Գոռ Առուշանյան, Լեհաստան)
  • Գրան պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա)
  • Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/՝ «Ռոբինզո՞ն» ( ռեժ.՝ Մարիաննա Մովսեսյան, Հայաստան)
  • Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ազգային ծրագիր /դրամային մրցանակ/՝ «Դորայի դեղին կոշիկները» ( ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան)
  • Լավագույն ուսանողական ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/
  • «Աղ» (ռեժ.՝ Տաթև Ասատրյան, Հայաստան)
  • Լավագույն խաղարկային ֆիլմ՝ միջազգային ծրագիր՝ «Գունատ արև» (ռեժ.՝ Ադրիան Մոյս Դալլին, Ջավահին Զենտար, Ֆրանսիա)
  • Լավագույն ռեժիսոր՝ «Վերնագիր հորինիր» (ռեժ.՝ Կլաուդիա Ֆորտունիակ, Լեհաստան)
  • Լավագույն սցենար՝ «Կեղծ զարդեր» (ռեժ.՝ Ջեսի Մուսալեմ, Ֆրանսիա/Լիբանան, սցենարի հեղինակ՝ Ջիհադ Հոջեյլի)
  • Լավագույն դերասանուհի՝ «Բարլեբաս» (ռեժ.՝ Մալու Յանսեն, Բելգիա/Նիդերլանդներ, դերասանուհի՝ Պիտոու Նիկոլաս)
  • Լավագույն դերասան՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա, դերասան՝ Էդվին Վան Դեր Վոլտ)
  • Լավագույն օպերատոր՝ «Իկարոս» (ռեժ.՝ Քրիստոս Կարդանա, Բելգիա/Ֆրանսիա/Հունաստան/Մեծ Բրիտանիա, օպերատոր՝ Քրիստոս Կարամանիս)
  • Լավագույն գեղարվեստական լուծում՝ «Մշուշը վերացել է» (ռեժ.՝ Սեյեդ Ալի Ղասեմի, ԻԻՀ)
  • Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «18-րդ գարուն» (ռեժ.՝ Մենուա Հովհաննիսյան, Հայաստան), «Մայիսի վերջին կիրակի» (ռեժ.՝ Ալեխանդրո Բորդիե, Լյուքսեմբուրգ)

Ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր Սոսո Բլիաձեն (Վրաստան), ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կիոնռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

71