Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մեկ զինծառայող զոհվել է Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան նոր հարվածների հետևանքով։

Այդ մասին ասվում է Բենդեր-Մահշեհր քաղաքի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Իրանական պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ զինծառայողը «այսօր առավոտյան զոհվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով»։

Իր հերթին, ԱՄՆ-ն գիշերը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգի երկու ռազմական բազաների ուղղությամբ՝ հայտարարել է նահանգի անվտանգության վարչության ղեկավար Էհսան Ջահանգիանը։

118