Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ կնքված հրադադարը այլևս ուժի մեջ չէ։
«Կարծում եմ՝ այն այլևս ուժի մեջ չէ։ Նրանք ստախոսներ են, խաբեբա, դաժան մարդիկ»,- ասել է ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Անկարայում դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

Նա նաև պատասխանել է Անկարայում լրագրողների հարցին Իրանի միջև կնքված խաղաղության համաձայնագրերի վերաբերյալ՝ հաղորդում է «SkyNews»-ը։

«Դա շատ հետաքրքիր հարց է։ Կարծում եմ՝ այս ամենով ամեն ինչ վերջացած է։ Ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ»,- ասել է հանրապետականը։

Թրամփը նաև հայտարարել է, որ կարող է թույլ տալ ամերիկացի բանակցողներին բանակցություններ վարել Իրանի հետ, սակայն նա դրանից օգուտ չի տեսնում։
«Ես կթողնեմ, որ մեր հրաշալի բանակցողները շարունակեն խոսել, եթե ցանկանան, բայց ես դրա օգուտը չեմ տեսնում»,- ասել է նա Անկարայում լրագրողներին։

159