Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովը Google-ին ընդհանուր 890 մլն եվրո (մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել՝ Թվային շուկաների մասին օրենքի (Digital Markets Act, DMA) երկու խախտման համար։ Այդ մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։

Առաջին՝ 460 մլն եվրոյի տուգանքը ընկերությունը ստացել է այն բանի համար, որ Google Search որոնողական համակարգում արտոնյալ կերպով առաջ է մղել սեփական ծառայությունները։

Հանձնաժողովը պարզել է, որ Google-ը որոնման արդյունքներում նախապատվություն է տվել իր սեփական ծառայություններին՝ Google Shopping, հյուրանոցների, տրանսպորտի և սպորտային արդյունքների բաժիններին՝ դրանք մրցակիցների ծառայություններից ավելի բարձր տեղադրելով, մասնավորապես՝ առաջին դիրքերում կամ առավել տեսանելի դարձնող ընդլայնված վիզուալ տարրերով և ֆիլտրերով։

Երկրորդ՝ 430 մլն եվրոյի տուգանքը վերաբերում է Google Play հարթակում կիրառված սահմանափակումներին։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ընկերությունը թույլ չէր տալիս, որ հավելվածներ մշակողները անվճար տեղեկացնեն օգտատերերին հավելվածներ գնելու այլընտրանքային և ավելի էժան եղանակների մասին՝ իրենց կայքերում կամ այլ հավելվածների խանութներում, ինչպես նաև նման անցումների համար գանձել է չափազանց բարձր միջնորդավճարներ։

 

241