Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+100-կմ 68+000 (ձախ գոտի) հատվածում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի երկարությունը 16.9 կմ է։

Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու համար։

230