Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրներին հստակեցնել կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և չխախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա կրկին ընդգծել է, որ ԹՊԿ-ն չպետք է վերածվի ռազմական դաշինքի։

«Վերջին տարիներին ԹՊԿ-ի գործունեության շրջանակը զգալիորեն ընդլայնվել է՝ ներառելով արդեն 60 տարբեր ուղղություն։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ որոշ գործառույթներ կրկնվում են»,– ասել է Տոկաևը՝ Անկարայում ԹՊԿ գագաթնաժողովի ընթացքում։

Տոկաևը նաև հիշեցրել է կազմակերպության ռազմականացման անթույլատրելիության վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշումը․ «Այս տարվա մայիսին Թուրքեստանում կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հայտարարել էի, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ռազմական դաշինք չէ և ապագայում ևս չպետք է վերածվի այդպիսինի։ Սա Ղազախստանի դիրքորոշումն է»,– ասել է նա։

191