Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովի հետ հարցազրույցում ներկա իրավիճակը շատ լուրջ է որակել: Նրա խոսքով՝ ամբողջ արևմտյան աշխարհը շրջվել է Ռուսաստանի դեմ։

«Արևմուտքի ներկայացուցիչներն ակտիվ աջակցում են Ռուսաստանից տեղափոխվածներին, որոնք Եվրոպայում կազմակերպում են ամեն տեսակի հակառուսական հասարակություններ, միջոցներ են հավաքում Ռուսաստանը պառակտելու նպատակով ինչ-որ ընդհատակյա պայքար շարունակելու համար և դա բացարձակապես չեն թաքցնում»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Արևմուտքն Ուկրաինայի միջոցով կռվում է Ռուսաստանի դեմ` Ուկրաինային զինելով ամենաժամանակակից սպառազինությամբ: «Այժմ մեր նախկին դաշնակիցները, մասնավորապես Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, հայտարարում են, որ հատուկ Ուկրաինայի համար կարտադրեն նոր մահացու և բարձր տեխնոլոգիական հակահրթիռային համակարգեր»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նա կարևոր է համարել, որ Ռուսաստանի կենտրոնական հեռուստաալիքները ցուցադրում են այն ամենը, ինչ Արևմուտքը ծրագրում է, քանի որ դա հնարավորություն է տալիս մարդկանց տեսնել ու հասկանալ, որ իրավիճակը լուրջ է, «իրեն «քաղաքակիրթ» անվանող աշխարհը շրջվել է Ռուսաստանի դեմ»:

91