Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Հուլիսին Ռուբիոն և Լավրովը հանդիպել էին Մանիլայում՝ ASEAN-ի միջոցառումների շրջանակներում։ Կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է ռազմաճակատում տիրող իրական իրավիճակի մասին, անընդունելի համարել Ուկրաինայի զինված ուժերին զենքի մատակարարումը և Եվրոպայի քաղաքականությունը որակել որպես ապակայունացնող։

82