Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառում է իրականացրել անհատ ձեռնարկատել Մհեր Հովհաննիսյանին պատկանող լավաշի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
- արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
15 Սեպտեմբեր, 2026 15:04
75