Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակման ենթակա օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես`

  • առանց համապատասխան թույլտվության հեստապարային ակումբների գործունեության կազմակերպման,
  • նշված օբյեկտներում առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման,
  • առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի,
  • ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման ու իրացման, որոնց վերաբերյալ կազմվել են ընդհանուր թվով 11 արձանագրություններ:
65