Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օմանի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում։ Այդ հարցը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Աղբյուրի խոսքով՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նավերի անցման կարգի վերաբերյալ հնարավոր համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում, որ նեղուցն անմիջապես կբացվի։

Ջրային տարածքը կմնա փակ, եթե ԱՄՆ-ն շարունակի խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները և ագրեսիվ գործողությունները Իրանի նկատմամբ։

64