Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օգոստոսի 7-ին կայցելի Պակիստան։

Այս մասին հայտնել է պակիստանյան «The Nations» պարբերականը։

Այցի շրջանակում Արաղչին Իսլամաբադում հանդիպումներ կունենա Պակիստանի պաշտոնյաների հետ։ Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ստեղծված վերջին իրավիճակը։

Այցը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև պահպանվող լարվածության, ինչպես նաև տարածաշրջանում դիվանագիտական նախաձեռնությունների ակտիվացման ֆոնին։

Նշվում է, որ վերջին շրջանում Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հնարավոր ուղիների ձևավորման գործում։

99