Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

 

Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման. կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։

Հիշեցնում եմ ևս մեկ անգամ. «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։

Բոլորը գիտեն, որ գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով:

Գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել:

«Բջնին» խլվել է այն տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի օրոք։

307