Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգին ընդգրկել Ասիա կատարելիք իր առաջիկա այցի պատվիրակության կազմում՝ չնայած գործարարի նկատմամբ հարուցված հետաքննությանը։

«Ես նրան անպայման կվերցնեի ինձ հետ։ Չեմ լսել, որ նա որևէ վատ բան արած լինի։ Նա ինչ-որ մեկի հետ գործարքներ է ունեցել, բայց չէ՞ որ բոլորն են այդպես անում»,- համապատասխան հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը՝ Ֆլորիդա նահանգից Վաշինգտոն մեկնելուց առաջ։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը մեկ շաբաթ անց կմեկնի Ասիա, որտեղ կմասնակցի Ֆիլիպիններում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գագաթնաժողովին և Չինաստանում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։

Ավելի վաղ ամերիկյան տեխնոլոգիական Nvidia կորպորացիայի տնօրենների խորհուրդը հայտնել էր ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ լրտեսության մեջ մեղադրվող անձի հետ նրա հարաբերությունների պատճառով։

Ինքը՝ Հուանգը, էլեկտրոնային նամակում խոստովանել էր կասկածյալի հետ ռոմանտիկ հարաբերություններ ունենալու փաստը և ընդգծել, որ իր գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում։

120