Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի հանքարդյունաբերություն։
 
Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա և խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։
 
Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի և բեռնատարի երկու վարորդները ներկայացվել են վարչություն։
 
Ըստ փաստական տվյալների՝ ապօրինի արդյունահանած խճաքարը 10 բեռնատարներով տեղափոխվել է բաց բաժնետիրական նույն ընկերության տարածք։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են։

62