Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք նկատում ենք քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների կտրուկ աճ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը:

«Եթե նայեք 2022 թվականի քաղաքացիության դիմումների քանակը, քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը գերազանցել է 32 հազարը։ Դա պատմական մաքսիմումն է ՀՀ գոյության ամբողջ ընթացքում։ Դրա նախորդ երկու տարիներին 20 հազարից ավելի են եղել այդ դիմումները։ Եթե դրանից հետ ենք գնում, արդեն տեսնում ենք 7-8 հազար միջին թվեր։

Տեսնում ենք՝ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես՝ ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հիմնականում դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ազգությամբ հայեր են։ Այսինքն՝ հիմնականում այս տենդենցը առնչվում է մեր սփյուռքին»,- ասաց նա:

Արմեն Ղազարյանը եզրակացրեց՝ ստացվում է, որ քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։

68