Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Զրույցի ընթացքում նրանք ընդգծել են, որ ադրբեջանաթուրքական հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա։

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

51